ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ կշարունակի համացանցում հետապնդումների, ոտնձգությունների եւ ծաղրանքի դեմ պայքարը, չնայած քննադատություններին։ ԱՄՆ առաջին տիկնոջ ելույթի ուղիղ հեռարձակումը ամերիկյան խոշոր ընկերությունների  (Amazon, Facebook, Googl, Twitter, Microsoft, Snap) հավաքին ցուցադրել է Սպիտակ տունը, գրում է ՏԱՍՍ–ը։

Առաջին տիկինը ընդգծել է, որ հույս ունի համագործակցել ընկերությունների հետ եւ համատեղ ջանքերով խրախուսել համացանցում օրինակելի վարքագիծը։ Նա պատմել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում երեխաներից, որոնք համացանցում իրենց պաշտպանված չեն զգում։