ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է 480.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.76 դրամ (նվազել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.44 դրամ (աճել է 2.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.34 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 250.91 դրամ, ոսկի՝ 20,242.78 դրամ, պլատին՝ 14,591.48 դրամ։

Մարտի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: