Լիբանանում կատարված հայտարարություններում ոչ մի հակասություն չկա: Այս մասին մարտի 21-ին ԱԺ-ում կառավարական ժամին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ Հայաստանում նոր ներդրումների մասին Լիբանանում արված հայտարարությունների վերաբերյալ:

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում գրանցվել է փոքր եւ միջին բիզնեսի աճ: «Մենք ճշգրիտ գիտենք, թե ինչ ենք փոխել, մենք ճշգրիտ գիտենք, թե ինչն է ազդել տնտեսության բարենպաստ աճի վրա, եւ ես հավատում եմ, որ հայկական Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է ակտիվ մասնակցություն ունենալ եւ իր ավանդը բերել հանրապետության զագացման մեջ»,- ասաց վարչապետը:

Ըստ որում՝ ինչպես նշեց Կարապետյանը, ինքն իսկապես դրան հավատում է, եւ շատ մարդիկ այս կոչին արձագանքել են: Իսկ Հայաստանի կառավարության խնդիրն այն է, որ դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծի, որպեսզի արտասահմանյան բիզնեսը ամեն ձեւով հնարավոր լինի ներգրավել: