Մարտի 21-ին, ժամը  14:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (տվյալները ճշտվում են):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: