Գերմանիայի նոր կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հիմք պետք է դնի։ Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։ 

«Պետք է շարունակել աշխատանքը մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր հիմք դնելու ուղղությամբ»,–հայտարարել է Մերկելը։