Սառը զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին, «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ բերման ենթարկվելու ընթացքում Հայկ Բարսեղյանը ուղիղ եթերով տեսանկարահանել է ոստիկանության գործողությունները: