«Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության իսլամիստները առեւանգված 76 աշակերտուհու են ազատ արձակել: Այս մասին մարտի 21-ին հայտնել է երկրի կառավարությունը: Խոսքը 2018 թվականի  փետրվարին Նիգերիայի հյուսիսարեւելյան գյուղերից մեկում առեւանգված աղջիկների մասին է: Երկրի տեղեկատվության նախարար Լայ Մոհամեդը տեղեկացրել է, որ 76 մարդու վերադարձը «փաստագրված է», փոխանցում է DW–ն։

Աշակերտուհիների ազատ արձակման լուրը թվիթերյան իր էջում հաստատել է նաեւ Նիգերիայի նախագահի խորհրդականը:

Հաղորդվում է, որ առավոտյան աղջիկներին գյուղ են բերել 9 մեքենայով եւ թողել են դպրոցի մոտակայքում: Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ իսլամիստներն իրենց գործողություններն անվանել են «նախազգուշացում»՝ պահանջելով աղջիկներին այլեւս դպրոց չուղարկել: