YouTube–ն որոշել է երաժշտական տեսահոլովակների ժամանակ ավելի շատ գովազդ ցուցադրել այն օգտատերերի համար, որոնք օգտագործում են ծառայությունը երաժշտություն լսելու համար։ Այս մասին Southwest music festival փառատոնի ժամանակ տված հարցազրույցում պատմել է ընկերության երաժշտական ղեկավար Լիր Քոենը, փոխանցում է Bloomberg–ը։

Սա, նրա կարծիքով, ապագայում կստիպի մարդկանց բաժանորդագրվել YouTube–ի վճարովի ծառայությանը։