ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնը դաշնային դատախազներին հանձնարարել է թմրանյութերի հետ կապված գործերի ժամանակ ձգտել մահապատժի դատապարտել, այն դեպքերում, երբ դա թույլատրվում է օրենքով, ասելով, որ Արդարադատության նախարարությունը օփիոդների համաճարակի կապակցությամբ պետք է ակտիվացնի իր ջանքերը , հաղորդում է Reuters-ը:

Սեշնի կարգադրությունը հաջորդել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ թմրամիջոց վաճառողների պատիժը խստացնելու անհրաժեշտության մասին՝ ընդհուպ մինչեւ մահապատիժ:

Թրամփը թմրամիջոցներ վաճառողներին մահապատժի ենթարկելու կոչ է արել