Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության եւ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները: 

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի համագործակցությունն ու կարեւորել հետագա համագործակցության շարունակականությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների տեսանկյունից: