Թայվանի հանդեպ ԱՄՆ-ի կողմնակցությունը երբեք այսքան ուժեղ չի եղել եւ կղզին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ոգեշնչման աղբյուր է: Այս մասին Թայբեյ կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ալեքս Վոնգը, հաղորդում է Reuters-ը:

  «Թայվանին այլեւս անարդար կերպով չի կարելի բացառել միջազգային համաժողվներից: Թայվանն աշխարհի հետ շատ ընդհանուր բան ունի», - ընդունելությանը ասել է Վոնգը, որին մասնակցել է նաեւ Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը:

Նշենք, որ Պեկինը զայրացել էր այն օրենքից, որը նախորդ շաբաթ ստորագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ԱՄՆ-ին կոչ է անում բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկել Թայվան թայվանցի գործընկերների հետ հանդիպելու համար եւ հակառակը: