Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը  այսօր՝ մարտի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, հայտարարեց, որ ներկայիս իշխանությունըպատմության մեջ կմնան որպես «արգանդակերների» իշխանություն:

«Այս իշխանությունները երբ լույս աշխարհ եկան, ոչ թե իրենց մոր կաթն են կերել, այլ «ծնվելուց հետո կերել են իրենց հարազատ մոր արգանդը»: Այս իշխանությունը պատմության մեջ կմնա որպես արգանդակերների իշխանություն: Դուք՝ բոլորդ, տեսնում եք, որ մենք ապստամբություն ենք բարձրացրել ի շահ հայ ժողովրդի եւ ժողովրդի փրկության։ Այսօր կարող եմ ասել, որ այս ցեղասպանությունը կատարվում է Հայաստանում ավելի մեծ թափով: 1916 թվականին, երբ Հալեպից հայ հազարավոր կանանց եւ երեխաներին քշում էին Դեր-Զոր, կանանց պարտադրեցին, որ իրենց զավակներին ուտեն, եւ Թալեաթ փաշան պատմության մեջ նշվեց որպես մարդակեր հրեշ, սկզբում թույլատրվում էր մինչեւ 4 տարեկան տղան, հետո ինչ կարող էին: Շատերը խելագարվեցին եւ հետագայում թուրք դեղագործները մկնդեղը 1 ոսկով, այսինքն մահն էլ էին գնում», -ասաց նա։

Նա նաեւ անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանին 10,5 տարի ազատազրկելու որոշմանը` ասելով, որ իշխանությունը օգտագործում է դատարանին` սեփական ժողովրդին  խաղաղ ճանապարհով ցեղասպանելու. «Եթե Ադրբեջանը բանտերը բացեց եւ ազատ արձակեց պատերազմի մասնակիցներին, ապա մենք Արցախյան ազատամարտի սյուներս հայտնված ենք այստեղ, դատարանում, անարադարության սյունին գամված» :

Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ ցանկացած ոք` անկախ դեմքից, դիրքից, եթե ձեռք կբարձրացնի ժողովրդի վրա իր թշնամին է:

«Ժողովուրդ, եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ սրանց հետ ոչ մի լեզվով չես կարող խոսել: Ինչ զենքով, որ սրանք են կռվել քո դեմ, նույն զենքով էլ պիտի պատասխան տաս, սրանց պատճառով մենք չենք կարողանում ազատ անկախ Հայաստան բառն օգտագործել»,- ասաց Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։