Մարտի 21-ին, ժամը Ժամը 19:31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի DE100RZ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Գրիգոր Լոլիշվիլի) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Vito» ավտոմեքենայի ուղեւորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 1992 թ. ծնված Սաիդ Սախադ Ալին, 1993 թ. ծնված Շուշկո Սվետլանա Վադիմովնան եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Մուստաֆա Շոջաին հոսպիտալացվել են Իջեւան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան: