Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը, հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը Մեծ Բրիտանիային Ռուսաստանի կողմից բրիտանական հողում մասնավոր քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքի կիրառման կապակցությամբ եւ համաձայնել են միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Թրամփը եւ Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ մետաղների մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնության հասնելու հնարավորությունը, որը Թրամփը նախատեսում է սահմանել: