ԱՄՆ-ի Սնոկվալմի ազգային պարկում Վաշինգթոնի բնական ռեսուրսների վարչության (DNR) աշխատակիցը ծառի վրա տնակ է հայտնաբերել, որի մեջ մանկական պոռնոգրաֆիա է եղել: Դա տեղի է ունեցել դեռ 2016 թվականի նոյեմբերին, սակայն միայն վերջերս է հաջողվել կասկածյալին կալանավորել եւ մեղադրանքներ ներկայացնել, հաղորդում է USA.one-ն:

DNR-ի աշխատակցի խոսքով՝ «քաղցր» տան մասին նա լսել էր, սակայն երկար ժամանակ չէր կարողանում այն գտնել: Տան բոլոր պատերին փակցված են եղել մերկ աղջիկների նկարներ: Տան մեջ գտել են նաեւ մոտ 8 տարեկան մերկ աղջիկների նկարներով ծրար:

Այդ շրջաններին լավ ծանոթ կամավոր փրկիչը խուզարկուներին պատմել է, որ մի քանի անգամ անտառում տեսել է Toyota FJ Cruiser մեքենան: Այդպիսով ոստիկանները կարողացել են գտնել մանկական պոռնոյի սիրահարին: Պարզվել է, որ նա 56-ամյա Դենիել Վուդն է:

Նա դատարանի առջեւ կկանգնի մարտի 26-ին, իսկ մինչ այդ նրան արգելված է որեւէ կերպ շփում ունենալ անչափահասների հետ: