Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին «երկար կմնա իր նոր բնակավայրում»: Այսպես է նա մեկնաբանել է 2007 թվականի քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքով Սարկոզիի ձերբակալությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Քադիրովի՝ կարեւոր չէ, թե որքան ժամանակ նախկին նախագահը կալանավորված կմնա կամ ձերբակալված: «Կարեւորը Սարկոզիի նախընտրական քարոզարշավի անցկացման համար Մուամար Քադաֆիից 50 միլիոն եվրո ստանալու մասին հետաքննության նոր փուլ  մտելն է... Դժվար է հավատալ, որ այս անգամ Նիկոլա Սարկոզին երկար ժամանակ կմնա «նոր բնակության վայրում», բայց հույս կա, որ մի օր նա երկար տարիներ այնտեղ կգրանցվի», - ասել է Քադիրովը:

Ֆրանսիայի նախկին նախագահը ձերբակալվել էր մարտի 20-ին: Փարիզի դատախազությունը գործի վարույթը սկսեց 2013 թվականին: Դա տեղի  ունեցավ այն բանից հետո, երբ ֆրանսիա-լիբանանյան գործարար Զիյադ Տակիդդինը պատմեց Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորմանը Տրիպոլիի ներգրավվածության վերաբերյալ իր մոտ ունեցած ապացույցների մասին: Տակիդդինի խոսքով՝ Լիբիայի նախկին առաջնորդը Սարկոզիին տվել է 50 միլիոն եվրո: Սարկոզին հերքում է մեղադրանքները: