Ռուսաստանցի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը դարձել է NtechLab ընկերության համասեփականատեր։ Ընկերությունը զբաղվում է դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների մշակմամբ, հաղորդում է «Վեդոմոստի»–ն։ 
«Ռոստեխի» ներկայացուցչի խոսքով՝ դուստր կառույցը դարձել Է NtechLab-ի 12,5 տոկոսի սեփականատերն իր Yota Holding Ltd. «դստեր» միջոցով:
NtechLab–ի տնօրենների խորհուրդը գլխավորում է «Ռոստեխ»–ի հատուկ հանձնարարականներով տնօրեն Վասիլի Բրովկոն։
Մեկ այլ բաժնետեր՝ New Dimension Fund Variable Capital Investment-ը ձեռք է բերել տեխնոլոգիական ընկերության 25 տոկոսը:  

Նշենք, որ New Dimension Fund Variable Capital Investment–ը կառավարում է VB Partners ընկերությունը։  VB Partners–ը կառավարում է Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների բաժնեմասերը։