ՀՀ կառավարությունն իր մարտի 22-ի նիստին հավանություն է տվել Իսրայելի հետ ստորագրված եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրին եւ այն ներկայացրել խորհրդարանի վավերացմանը:
 Փաստաթուղթը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա նշել է, որ մարտի 13-ին Սահմանադրական դատարանն արդեն իսկ համաձայնագրի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, ուստի, կառավարության հավանությունը ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։ 

«Այս պահի դրությամբ նման համաձայնագիր ունենք 46 երկրի հետ: Եվս երեք երկրի՝ Ղրղզստանի, Սեյշելյան կղզիների եւ Ուզբեկստանի հետ ունենք գրեթե ավարտված ընթացակարգեր: Մինչեւ տարեվերջ, ամենայն հավանականությամբ, եւս չորս երկրների հետ կավարտվեն բանակցությունները եւ կպատրաստվեն ստորագրման»,–հայտնել է նախարարը։