Չեխիայի Կրալուպի նադ Վլթավոու քաղաքի քիմիական գործարաններից մեկում հինգշաբթի պայթյուն է որոտացել, որի հետեւանքով վեց մարդ է զոհվել, կան բազում վիրավորներ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, հրշեջներ։ Ժամանում են շտապօգնության մեքենաներ։ Պայթյունի պատճառները ճշտվում են։