Կիեւում մետրոյի «Ժիտոմիրսկայա» կայանում իրավապահները կալանավորել են 28–ամյա տղամարդու՝ նրան մոտից առգրավելով շուրջ 100 գրամ կշռող տրոտիլային գլանիկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կիեւի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշենկոն։ 

Կրիշենկոյի խոսքով, կալանավորված տղամարդու հետ աշխատում են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, գրում է ՈւՆԻԱՆ–ը։