Չինական Huawei ընկերությունը 512 ԳԲ հիշողության ծավալով սմարթֆոն կթողարկի: Եթե դա ընկերությանը հաջողվի, ապա այն կգերազանցի բոլոր սահմանված ռեկորդները։ Նշենք, որ ներկայումս բջջային հեռախոսների հիշողության առավելագույն ծավալը 256 ԳԲ է եղել։ 

Huawei–ի նոր սմարթֆոնի մասին հաղորդագրությունը հայտնվել է հեռահաղորդակցության սարքավորումների հավատարմագրման չինական կենտրոնի (TENAA) կայքում։ Առանց կենտրոնի հավանության ոչ մի սարքավորում չի հայտնվում չինական շուկայում։ 

Ապագա սմարթֆոնը գրանցված է NEO-AL00 կոդային անվանմամբ եւ կաշխատի Android օպերացիոն համակարգով։ Նորույթը հագեցած կլինի 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ կունենա 2 SIM-քարտի հնարավորություն։ Այլ մանրամասներ Huawei–ի նոր սմարթֆոնի մասին հայտնի չեն։