Լոռու մարզում, այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հաղպատ գյուղ, որտեղ տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասում հաշվառված, սակայն Հաղպատի նշված տանը բնակվող՝ 54-ամյա Ավետիս Արսենյանի կախված դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ավետիս Արսենյանը «ՎՏԲ բանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի կառավարչի եղբայրն էր։