Ուկրաինայի Գերագույն ռադան ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին անձեռնմխելիությունից զրկելու, ձերբակալելու եւ կալանավորելու համաձայնություն է տվել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Յուրաքանչյուր միջնորդությամբ առանձին-առանձին երեք քվեարկություն է կատարվել: Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի միջնորդության օգտին՝  Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու մասին քվեարկել է 291 ժողպատգամավոր:

Սավչենկոյին ձերբակալելու համար համաձայնություն տալու մասին միջնորդության օգտին քվեարկել է 277 ժողպատգամավոր:

Սավչենկոյին կալանավորելու համար համաձայանություն տալու մասին միջնորդության օգտին քվեարկել է 268 ժողպատգամավոր: Դրանից հետո Սավչենկոն հանձնել է քվեարկության իր քարտը եւ խորհրդարանի նիստերի դահլիճից հեռացել: