Ուկրաինայի Ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին հայտնել են կասկածանքի մասին եւ ձերբակալել Գերագույն Ռադայի շենքում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: 

Պատգամավորը կասկածանքի մասին ընթերցելուց հետո Ռադայի շենքից դուրս է եկել իրավապահների հետ: Ներկայումս պատգամավորը Ուկրաինայի ԱԾ քննիչների հետ փողոցվ գնում է  հատուկ ծառայության շենք, նրանց շրջապատել են Սավչենկոյի մեծ թվով կողմնակիցներ ու լրագրողներ:

Նշենք, որ ուժայինները Սավչենկոյին առաջարկել են ավտոմքենայով գնալ, նա հրաժարվել է, եւ ստիպված քայլելով են գնացել: