Բրիտանական խորհուրդը հինգշաբթի հաղորդել է իր գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

«Բրիտանական խորհրդին կարգադրվել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն։ Սրա հետ կապված մենք չեղարկում ենք բոլոր միջոցառումները եւ ծրագրերը»,–նշված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։