Հայտնի թուրք երգչուհի եւ դերասանուհի Զուհալ Օլջային դատապարտել են 10 ամսվա ազատազրկման 2016 թվականին ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը։ 

Օլջայը մեղադրվում է ելույթի ժամանակ երգի տեքստը փոխելու եւ երգի բառերում Էրդողանի անունն ընդգրկելու համար՝ վիրավորական շարժում անելով երգի ժամանակ։ «Ռեջեփ Թայիփ Էրդողան, այս ամենը դատարկություն է, այս ամենը սուտ է, կյանքը կավարտվի մի գեղեցիկ օր եւ դուք կասեք. «Ես մի երազանք ունեի»»,–նշվում էր երգի տեքստում։

Երգչուհին հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ օգտագործել է Էրդողանի անունը, քանի որ այն համահունչ է եղել երգի ռիթմին։