Facebook-ը եւ Google-ը Սինգապուրի իշխանություններին կոչ են արել «կեղծ լուրերի» դեմ պայքարելու համար նոր օրենքներ չընդունել` ասելով, որ առկա օրենսդրությունը համարժեք է խնդրի լուծման համար, հաղորդում է AFP-ն: Այս մասին ասվել է Սինգապուրի խորհրդարանական հանձնաժողովում լսումների ժամանակ, որը ուսումնասիրում է հնարավոր միջոցները, ներառյալ օրենսդրական մակարդակով «կեղծ լուրերի» խնդիրները լուծելու համար, որոնք, կառավարության կարծիքով, կարող են սպառնալ ազգային անվտանգությանը:

Հարավարեւելյան Ասիայում Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր օրենքների ընդունումը խնդրի լուծման լավագույն մոտեցումը չէ:

Google-ը նաեւ մտահոգություն է հայտնել կեղծ լուրերի մասին նոր օրենքի կապակցությամբ, ասելով, որ «ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ միջոց է քաղաքացիներին լուսավորելը, թե ինչպես կարելի է հուսալի տեղեկատվությունը ոչ հուսալի տեղեկատվությունից տարբերել»: Նոր օրենքի փոխարեն նրանք կոչ են արել «խթանել բարձրորակ լրագրությունը` փաստերի ստուգման կազմակերպությունների հուսալի ցանց ապահովելու համար, որոնք ապահովում են հուսալի տեղեկատվություն եւ կեղծ լուրերի բացահայտում»: