Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել, եւս 10-ը վիրավորվել են, հաղորդում է AP-ն:

Պայթյունը տեղի է ունեցել Weheliye հյուրանոցի մոտ՝ Մակմա Ալմուքարրամախ մարդաշատ փողոցում: Այս ճանապարհը անցյալում «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումների կողմից հարձակումների թիրախ էր:

Զոհերի մեծ մասը անցորդներ ու առեւտրականներն էին: