Վաշինգթոնը որոշել է ժամանակավորապես ազատել Եվրամիությանը պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերից: Այս մասին հայտել է ամերիկյան առեւտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը՝ խոսելով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեի առջեւ, հաղորդում է DW-ն:

Նրա հայտարարությունը կատարվել է Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված օրենքի ուժի մեջ մտնելու՝ մարտի 23-ի նախօրեին:

Բրյուսելի հետ միասին Ավստրալիան, Հարավային Կորեան, Արգենտինան եւ Բրազիլիան դուրս են մնացել Վաշինգթոնի առեւտրային գործընկերների ցանկից, որոնց վրա տարածվում է նոր սակագների ռեժիմը: Ռուսաստանը շարունակում է մնալ ցուցակում: