ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ցուցմունք տալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին Ռուսաստանի հետ իր նախընտրական շտաբի ենթադրյալ կապերի եւ ԱՄՆ-ի ընտրությունների ռուսական միջամտության կապակցությամբ: Պատասխանելով հարցին՝ կցանկանար արդյոք նա ցուցմունք տալ, Թրամփն ասել է, որ կցանկանար, հաղորդում է AP-ն:

Նախկինում ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին հատուկ դատախազի հետաքննության շրջանակներում Թրամփին ներկայացնող առաջատար իրավաբանի հրաժարականի մասին: New York Times-ի եւ Washington Post-ի համաձայն՝ նախագահի անձնական փաստաբաններից մեկը՝ Ջոն Դաուդը, կհեռանա իր պաշտոնից, հաղորդում է  «Ամերիկայի ձայնը»: