Մարտի 22-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել մոտակա այգում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի 35 FL 363 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի եւ ուղեւորի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներին, որոնք տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:

Մինչ ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը եւ իրականացրել հերթապահություն: