Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին «խելագարություն» է անվանել այն մեղադրանքները, որ նա միլիարդավոր եվրոներ է վերցրել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից իր քարոզարշավը ֆինանսավորելու համար, հաղորդում է AP-ն:

«Դա ոչ թե ուղղակի սուտ է, այլ անարժան գործողություն», - ասել է Սարկոզին TF1-ին տված հարցազրույցում: «Ես պետք է ֆրանսիացիներին ճշմարտությունն ասեմ. ես երբեք չեմ դավաճանել իրենց վստահությունը»:

Ընդ որում նա նշել է, որ ինքն օրենքից վեր չէ, բայց նաեւ ներքեւ էլ չէ:

Ըստ նրա, մեղադրանքները ներկայացվել են «առանց որեւէ ապացույցի»: Սարկոզին ասել է, որ 2011 թվականին այդ մեղադրանքների հայտնվելուց հետո նա ապրել է «դժոխքի մեջ»: Այն, որ Սարկոզին Քադաֆիից գումար է վերցրել, 2011-ին առաջին անգամ ասել է Քադաֆիի որդին՝ Սաիֆը:

Նշենք, որ Սարկոզիին նախօրեին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է իր նախընտրական քարոզարշավի համար Քադաֆիից 50 մլն եվրո վերցնելու մեջ: