Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու դեպք են բացահայտել:

Տվյալ գործով ոստիկանները առաջինը բերման ենթարկեցին Ներքին Շենգավիթի բնակիչ Արսեն Հարությունյանին: Նրան խուզարկելով ոստիկանները շագանակագույն յուրահատուկ հոտով զանգված հայտնաբերեցին:

Այնուհետեւ թմրամոլության կասկածանքով բերման ենթարկվեցին Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներ Սարգիս Բաբայանը, Գեւորգ Հարությունյանը եւ Աթոյան փողոցի բնակիչ Արեն Հախինյանը:

Նրանց խուզարկությամբ կրկին թմրամիջոց է հայտնաբերվել:

 Պարզվել է, որ նրանց թմրամիջոցն իրացրել է Նոր Արեշի բնակիչ Վահան Առաքելյանը: Առաքելյանին նույնպես բերման ենթարկեցին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները  տեսանյութում