Քննչական կոմիտեն հաստատել է Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 37 մարդու զոհվելու փաստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Տվյալ պահին հաստատված է Կեմերովոյում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 37 մարդու զոհվելու փաստը»,- հայտնել են գերատեսչությունից: Փլատակների մաքրումը շարունակվում է:

Ավելի վաղ հրդեհի հետեւանքով 37 զոհի մասին հայտնել էին հրդեհաշիջման օպերատիվ շտաբում: Տուժել է 43 մարդ:

Հրդեհը բռնկվել է առեւտրի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում: Շենքից փրկել են 20 մարդու, եւս 100-ին տարհանել են: Վերջին տեղեկություններով՝ բաց կրակը մարված է, հրդեհի մակերեսը կազմել է 1,5 հազար քառ.մետր: