Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 53-ի, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանի արտակարգ ծառայություններում աղբյուրը: 

«Հրդեհի վայրում հայտնաբերվել է 53 մարդու մարմին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: 

Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է՝ Սամարայի ՆԳ վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի մարզի Կամիշեւսկի կայարանում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Կաղ ձի» ակումբում (2009, 153 զոհ) տեղի ունեցած հրդեհների հետ:

Կադրեր Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհից

Կեմերովոյոմ տեղի ունեցած հրդեհի հնարավոր պատճառ է համարվում էլեկտրացանցի թերությունը

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է մինչեւ 53-ի