Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով մահացածների շրջանում հայեր լինելու հանգամանքը ճշտվում է: Այս մաիսն այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ առեւտրի կենտրոնում հրդեհի հետեանքով այս պահին զոհերի թիվը հասել է 53-ի:

 «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը սկսվել է կիրակի:

Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է՝ Սամարայի ՆԳ վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի մարզի Կամիշեւսկի կայարանում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Կաղ ձի» ակումբում (2009, 153 զոհ) տեղի ունեցած հրդեհների հետ: