Apple-ը ներկայացրել է 9.7 դյույմ անկյունագծով iPad պլանշետի նորացված մոդելը: Այժմ այն Apple Pencil ստիլուս կունենա, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նոր պլանշետը կաշխատի 64 բիթ A10 Fusion պրոցեսորով: Այն հագեցած է 8 մեգապիքսել տեսախցիկով եւ Retina էկրանով: Նոր մոդելը կունենա Apple Pencil ստիլուս, որը մինչ այժմ համատեղելի էր միայն iPad Pro-ի թանկարժեք մոդելների հետ`10.5 եւ 12.9 դյույմ անկյունագծով:

Apple-ը նորույթը նախատեում է դպրոցականների համար: Ստիլուսի գործառույթները ուսումնական հավելվածների հետ են հարմարեցված: