Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդունում է, որ Հայաստանին միջին տարիքի գիտնականներն իսկապես քիչ են:

Այսօր՝ մարտի 28-ին, ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ սա պայմանավորված է պատմությամբ:

«Երիտասարդ գիտնականները կազմում են ընդհանուրի 29 տոկոսը, որը քիչ չէ: Բայց միջին տարիքի գիտնականները, այո, քիչ են»,- ասաց նա:

Հարցին՝ միգուցե օլիգարխներին դիմեն գիտնականներին ֆինանսավորելու հարցով, Ռադիկ Մարտիրոսյանն արձագանքեց. «Դուք գրեք, մեր ասելով չի»:

Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ շրջանառվող այն լուրերին, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը պետությունը պատրաստվում է վաճառել: Ակադեմիայի նախագահի խոսքով, նման լուրերը լրատվամիջոցներն էին տարածում, ինքն անձամբ այդ մասին որեւէ պաշտոնյայից չի լսել:

«Պետգույքի վարչության պետն էլ հայտարարել է, որ այս շենքը երբեք չի վաճառվելու»,- ասաց նա: