Ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։

Աղբյուրի տեղեկություններով տուժածները ոչ զինվորականներ են, ոչ էլ զինվորներ, այլ ականազերծմամբ զբաղվողներ։ Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը NEWS.am-ին հայտնեց, որ տեղի ունեցածը բանակի հետ կապ չունի: