Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր՝ մարտի 29-ին, պայթյունի հետեւանքով բրիտանական HALO Trust կազմակերպության աշխատակիցներ են զոհվել։

HALO Trust կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում NEWS.am–ի թղթակցին հայտնել են, որ պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։ «Ներկայումս բոլորը գտնվում են դեպքի վայրում»,–հայտնել են կազմակերպության գրասենյակում՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել այժմ չեն կարող։

Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել էր, որ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել էր, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

Պայթյունի հետեւանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։