Արցախի Հանրապետությունում այսօր՝ մարտի 29-ին, ականի պայթյունի հետեւանքով տուժածներին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց:

NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավորներից մեկի վիճակը բավարար է, մյուսի վիճակը՝ ծանր:

«Նրան այժմ վիրահատում են»,- հայտնեցին հիվանդանոցից:

Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել:

Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «Հալո թրաստ» կազմակերպության աշխատակիցներ են:

Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի: