Հայաստանի կառավարությունը մարտի 29-ին կայացած նիստին հավանություն է տվել Սերժ Սարգսյանին բնակարան նվիրելու մասին որոշմանը: Նախագիծը քննարկվել է փակ ռեժիմով:

Փաստաթղթում նշվում է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռին ամրացված 6-րդ մասնաճյուղի մեջ մտնող շենքերը, շինությունները եւ սպասարկող տարածքը որպես բնակարան սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի Սերժ Սարգսյանին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին հանձնարարվել է վրա ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին՝  իր դիմումի հիման:

Որոշումը ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 9-ից: