Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով տուժած տղամարդկանց անունները հայտնի են:

NEWS.am-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանը հայտնեց, որ վիրավորներ են 43-ամյա Արամ Մկրտչյանն ու 31-ամյա Գարիկ Գոհիրյանը:

«Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, վիրահատությունն ավարտվել է հաջող, վիճակը ծանր է, բայց կայուն: 31-ամյա Գարիկ Ղահիրյանն ականապայթյունային վիրավորում է ստացել զույգ ստորին վերջույթների շրջանում, երկու վերջույթներն էլ անդամահատել ենք: Ղահիրյանն ունի նաեւ պոլիտրավմա, վիճակը ծանր է գնահատվում»,- ասաց նա:

Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են, Արցախի բնակիչներ: Ըստ կազմակերպության տրամադրած տեղեկատվության՝ տղամարդկանց խումբն է եղել:

Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի:

Արտակարգ դեպք Արցախում. ականի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորները

Արցախում ականի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է. նրան այս պահին վիրահատում են

Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ HALO Trust-ի աշխատակիցներ են զոհվել. 3 զոհ, 2 վիրավոր

Արցախում ականի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է. նրան այս պահին վիրահատում են