Դունյա Միյատովիչը ստանձնել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը։ Նա ընտրվել էր ԵԽ խորհրդարանական վեհաժողովի կողմից հունվարին։ Նա առաջին կին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն է դառնալու։ 

«Ես մտադիր եմ պահպանել նախորդ հանձնակատարների ժառանգությունը եւ պահպանել մարդու իրավունքների պաշտպանությանը արագ եւ արդյունավետ արձագանքնելու այս հաստատության կարողությունը։ Գտնում եմ, որ մարդու իրավունքներն իսկապես ունիվերսալ են եւ ոչ մի երկիր չի գտնվում մշտական ուշադրության ներքո:

Առաջնահերթությունների առումով իմ տեսլականը հստակ է՝ իրականացումը։ 

Ես անհամբերությամբ սպասում եմ կառավարությունների, ազգային իշխանությունների, միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպանների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավապաշտպան կառույցների հետ համագործակցությանը»,–նշված է Միյատովիչի հայտարարությունում։