Գերմանիայում գրանցվել է սալաֆիների թվի աճ։ Վերջին 5 տարվա ընթացքում ծայրահեղ իսլամիստների թիվը Գերմանիայում կրկնապատկվել է՝ հասնելով 11 հազար մարդու, գրում է DW –ն։ 

2013 թվականին  երկրում հաշվվում էր 5500 սալաֆի։

Փարձագետները նշում են, որ լճացման կամ ցուցանիշների նվազեցման միտում չի նկատվում։ 
Հետաքրքրական է, որ սալաֆիների թիվը ավելի նկատելի է խոշոր դաշնային հողերում, ինչպես օրինակ՝ Համբուրգն ու Բեռլինն են։