Հայ հանրության շրջանում եզակի չեն ՀԱՊԿ դերի սխալ ընկալման դեպքերը: Այս մասին ապրիլի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ կազմակերպությունն իրավասու չէ միջամտելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: «ՀԱՊԿ-ն կարող է միջամտել միայն ուղղակի ագրեսիայի դեպքում կամ եթե Հայաստանից հարցում ստանա»,- շեշտեց Հարությունյանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին մեղադրելը գրեթե նույնն է, ինչ ՆԱՏՕ-ին չմիջամտելու համար մեղադրելը: «Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ մենք արդեն մասնակցում ենք խաղաղապահ առաքելությանը, ինչու նրանք չեն միջամտում»,- նշեց Հարությունյանը:

«Ռուսաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածության մեծացմամբ: Եվ եթե անգամ որեւէ մեկն ասի՝ «հանձնեք Ղարաբաղը», մենք չէ՞ որ դա չենք անի»,- նշեց Հարությունյանը: