Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հերթական անգամ իր թվիթերի էջում մեղադրել է Ռուսաստանին ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորմանն առնչություն ունենալու համար, հաղորդում է «Գազետա» թերթը:

«1) Պորտոն Դաունի լաբորատորիան նյարդակաթվածային նյութը որպես «Նովիչոկ» է ճանաչել, 2) Ռուսաստանն ուսումնասիրել է նյարդակաթվածային նյութերի փոխադրման մեթոդները, հնարավոր է, սպանության համար, եւ այդ ծրագրի շրջանակներում արտադրել եւ պահել է «Նովիչոկի» փոքր քանակություն 3) Ռուսաստանը Սկրիպալին հետապնդելու դրդապատճառ ուներ», - գրել է Ջոնսոնը:

Նա նաեւ շեշտել է, որ 28 այլ երկրներ այնքան էին վստահել Բրիտանիային, որ ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում էին կայացրել: