Բանգլադեշը սկսել է մեկ միլիարդ դոլարի հավաքման արշավը հարյուրավոր օրինակելի մզկիթներ կառուցելու համար։ Միջոցների մի մասը հատկացրել է Սաուդյան Արաբիան, որպեսզի այդպիսով փորձի դիմակայել արմատական իսլամին, փոխանցում է AFP–ն։ 

Երկրի կառավարության կրոնի հարցերով վարչության պետ Շահմիմ Աֆզալայի խոսքով, մոտակա 30 ամիսների ընթացքում ծայրահեղականության դեմ կառավարության պայքարի շրջանակներում կկառուցվի 560 օրինակելի մզկիթներ՝ իրենց մշակութային կենտրոններով։ «Մոտակա մեկ ու կես ամսվա ընթացքում կսկսվեն եւս 100 մզկիթների կառուցման աշխատանքները»,–ասել է նա։ 

Այդ մզկիթները կօգտագործվեն Բանգլադեշի ընդդիմադիր իսլամական «Ջամաթ է Իսլամ» կուսակցության եւ Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների» կողմից իսլամի փիլիսոփայության խեղաթյուրման դեմ քարոզչության համար։ Ամեն մզկիթը կարժենա 1.8 մլն դոլար։