Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ալֆոնսո Դաստիս Կոսեդոն անտեղի է անվանել  Գերմանիայի արդարադատության նախարար Կատարինա Բարլեյի հայտարարությունը կապված Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի հարցով Գերմանիայի դատարանի կայացրած որոշման հետ, հաղորդում է ABC թերթը։

Նախօրեին Բարլեյը ողջունել է քաղաքական գործչի ազատ արձակումը։ «Հենց այդպիսի որոշման էլ ես սպասում էի»,–հայտարարել է նախարարը։

Իր հերթին Մադրիդը զարմանք է հայտնել այդպիսի արձագանքի առումով. «Ինձ թվում է, որ այդ հայտարարությունները փոքր–ինչ անտեղի էր»,–նշել է արտգործնախարարը։ Նրա համոզմամբ՝ դատարանի որոշումները մեկնաբանելը բոլորովին ճիշտ չէ այս պարագայում։

Շլեզվիգ Հոլշտայն բարձրագույն դատարանի որոշման համաձայն՝ Պուչդեմոնը ազատ է արձակվել 75 հազար եվրո գրավի դիմաց։