Մոսկվայի հարավ-արեւելքում BMW X5-ի մասնակցությամբ մահացու վթար է տեղի ունեցել: Վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել մայթ եւ կնոջը մահացու վրաերթի է ենթարկել, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը:
«12:45-ին BMW-ի վարորդը, նախնական տվյալներով, կորցրել է կառավարումը, եւ Լյուբլինսկայա 171 հասցեում դուրս է եկել մայթ, որտեղ կնոջը վրաերթի է ենթարկել: Կինը տեղում մահացել է», - գործակալությանը հայտնել է Մոսկվայի Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը:
Gazeta.ru-ի տվյալներով՝ մեքենայի ղեկին եղել է փողոցային արշավորդ, ծնունդով Հայաստանից 22-ամյա Մհեր Թերզիկյանը: Նա սոցցանցերում ավելի վաղ տեսանյութեր էր հրապարակել, որտեղ մինչեւ 250 կմ/ժ արագությամբ սլանում է: